Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառով Audi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցի Բեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովել ՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասին Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը Հայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. Մաթևոսյան Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիր 

«ՀԺ». Հրանտ Բագրատյանն՝ ընդդիմության թեկնածո՞ւ

Հայկական Մամուլ

Այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի չառաջադրվի առաջիկա նախագահական ընտրություններում, ըստ էության, կանխատեսելի էր: Հիմա, երբ արդեն պաշտոնապես հայտնի է, որ Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու, ով է լինելու ընդդիմության թեկնածուն:

«Երևի հասկանալի է, որ համաժողովրդական այն շարժումը, որ ձևավորվել էր 2008 թվականի նախագահական ընտրություններից առաջ, հիմա հնարավոր չէ արթնացնել՝ առաջին հերթին ժամանակի սղության պատճառով: Երեկ արդեն, սկսվել էր նախագահի թեկնածուների առաջադրումը, որը կավարտվի 2013-ի հունվարի 4-ին: Իշխանական թեկնածու Սերժ Սարգսյանը, փաստորեն, բոլոր հնարավորություններն ունի սահուն կերպով վերարտադրվելու: Ըստ նրա գծած սցենարի էլ, ինչպես հայտնում են իշխանական աղբյուրները, երկրորդ տեղը պետք է գրավի «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը (բնականաբար, բավական ցածր տոկոսներով), որն արևմտյան արժեքներ պետք է ներմուծի ՀՀ քաղաքական կյանք, այն է՝ պարտված թեկնածուն պետք է շնորհավորի հաղթած թեկնածուին՝ այդ կերպ փորձելով լեգիտիմացնել Սերժ Սարգսյանին: Պարզ է նաև, որ մնացած մանր-մունր թեկնածուները, որոնց շքերթը միմոսություն է հիշեցնում, որևէ դեր չեն խաղալու: Նրանք բոլորը միասին կարող են առավելագույնը մեկ-երկու տոկոս հավաքել:

Կա, սակայն, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործոնը: Բայց հասկանալի է, որ նրա շուրջը ևս դժվար թե լայն կոնսոլիդացիա տեղի ունենա: Նույն Րաֆֆի Հովհաննիսյանը, համենայնդեպս, դժվար թե համաձայնի աջակցել Բագրատյանին: Գոնե այս պահին դա անհավանական է թվում և չի մտնում գծված սցենարի մեջ: Դաշնակցությունն էլ դեռ չի հայտարարել, թե ինչ ձևաչափով է մասնակցելու ընտրություններին, թեև երեկ տեղի է ունեցել ՀՅԴ Գերագույն ժողովը, և որոշումը կայացված է: ՀՅԴ-ն, սակայն, մինչև վերջերս հակված էր կա՛մ բոյկոտել ընտրությունները, կա՛մ առաջադրել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին, որը դեմ էր իր առաջադրմանը»,-գրում է «ՀԺ»-ն:

Եվ ուրեմն, ով կարող է դառնալ ընդդիմության թեկնածուն առաջիկա նախագահական ընտրություններում: Ինչ է անելու բողոքավոր ընտրազանգվածը, որը, հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական խայտառակ վիճակը, ստվար բանակ է կազմում: Երեկ «ՀԺ»-ն փորձեց մի շարք հարցերի պատասխաններ ստանալ Հրանտ Բագրատյանից: Նա, հիշեցնենք, արդեն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից նախօրեին վերցրել է նախագահի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ վերջին տասը տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու, ՀՀ քաղաքացի հանդիսանալու և այլ երկրի քաղաքացի չհանդիսանալու մասին փաստաթուղթը և նախապատրաստվում է ընտրություններին:

- Պարոն Բագրատյան, այս իրավիճակում, երբ արդեն հայտնի է, որ առաջին նախագահը չի առաջադրվելու, ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերն առաջիկա նախագահական ընտրություններում:

- Ես իմ շանսերը բարձր եմ գնահատում:

- Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ Ձեր շուրջը համախմբում տեղի ունենա, ընդդիմադիր ո՞ր կուսակցությունները Ձեզ կսատարեն:

- Ես կառաջարկեի այդ հարցին անդրադառնալ ավելի ուշ, նախևառաջ պետք է գրանցվել:

- Կարծում եք, խնդի՞ր կարող է առաջանալ գրանցման ընթացքում:

- Ոչ թե խնդիր, պարզապես այս փուլում զբաղված չենք բանակցություններով, այլ զբաղված ենք այլ խնդիրներ լուծելով:

- Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը:

- Գրանցման հետ կապված, գրասենյակի վարձակալության հետ կապված, լուրջ թիմ պետք է հավաքենք:

- Կարծում եք, այն ուժերը, որ պատրաստ էին սատարել առաջին նախագահին, Ձեզ կսատարե՞ն:

- Հիմա դժվարանում եմ ասել, շատ գործիչներ հայտնել են սատարելու մասին:

- Անուններ կասե՞ք:

- Հիմա՝ ոչ:

- Հասկանալի է, որ լայն առումով, այս ընտրություններում միասնական թեկնածու լինել չի կարող, մյուս ընդդիմադիր թեկնածուն էլ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, դժվար թե հրաժարվի առաջադրվելուց, բայց հարաբերականորեն միասնական թեկնածու Դուք կարո՞ղ եք դառնալ, ի՞նչ եք կարծում:

- Ես դժվարանում եմ ասել, այդ հարցը մոնիտորինգի չենք ենթարկել: Այս պահին ես այդ հարցին պատասխան չունեմ:

- Ձեր կարծիքով, հնարավո՞ր է նոր համաժողովրդական շարժում ձևավորել:

- Կփորձեմ, բայց դա ռեալ չեմ համարում ժամանակի սղության պատճառով: Ես իմ խնդիրն եմ տեսնում՝ ժողովրդին պատմել, բացատրել, թե ինչպես պետք է կառուցել մեր երկիրը: Նաև ես ներողություն եմ խնդրում մյուս լրատվամիջոցներից, սա իմ վերջին հանպատրաստից հարցազրույցն է, դրանք նվազագույնի են հասցվելու, շուտով այդ հարցով կզբաղվեն համապատասխան լիազորված մարդիկ:

- Արդեն որոշե՞լ եք՝ ով է լինելու Ձեր նախընտրական շտաբի պետը:

- Այո, իմ շտաբի պետը կլինի «Ազատություն» կուսակցության վարչության անդամ Արշակ Ավագյանը, նա լավ կազմակերպիչ է, նախկինում որևէ պաշտոն չի զբաղեցրել: Որոշումը կայացրեցինք մի քանի րոպե առաջ, նա ցանկություն հայտնեց գլխավորել իմ շտաբը, և ես սիրով համաձայնեցի: Շուտով կհայտնենք նաև, թե ով է աշխատելու լրատվամիջոցների հետ, ով է լինելու մամուլի խոսնակը:

- Պարոն Բագրատյան, առաջին նախագահի որոշմանն ինչպե՞ս եք վերաբերվում:

- Առանց մեկնաբանությունների:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառովAudi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցիԲեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովելՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասինԶգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումըՀայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. ՄաթևոսյանԻրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիրԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԻրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild Արման Ծառուկյանը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետԹրամփը նշել է, թե որն է իր կարծիքով աշխարհի ամենավատ երկիրըVolvo-ն 2027-ին կներկայացնի ավելի մատչելի էլեկտրական ամենագնացԹամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին Հայրը իր 5-6 տարեկան երեխաների հետ նկարահանել է անպարկեշտ տեսանյութեր և վաճառել այն չաթերում՝ կրիպտոարժույթի դիմացՀոկտեմբերի 29-30-ը Երկրի վրա սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Քիմ Քարդաշյանը ներկայացել է ընձառյուծի նախշերով և խորը դեկոլտեով զգեստով (տեսանյութ, լուսանկարներ)Mix Fight 59 մրցաշար ԵրևանումԵրեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումըՓաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ) ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Գիտնականները Մարսի վրա հայտնաբերել են վայրեր, որտեղ կարելի է սնունդ աճեցնելWildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը Օքսանա Սամոյլովան վախեցել է բողոք ներկայացնել Ջիգանի դեմՄեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը Թրամփը խնդրել է Նիքի Մինաժին ոտքի կանգնել և հորդորել է հիանալ նրա «գեղեցիկ հետույքով»WSJ-ն իմացել է Եվրոպայում միջուկային զենք կրող կործանիչներ տեղակայելու Ֆրանսիայի մտադրության մասինՊարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ ՍարգսյանՈղբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ) Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱՆիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենքՖրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչՄոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել Փաշինյանը շնորհավորել է «Ուսանողական ցուցակ» կուսակցությանը Սերբիայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ) Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքում հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)
Ամենադիտված