«Հրապարակ». «Զվարթնոց» կինոթատրոնի շենքը կդարձնեն սուպերմարկե՞տ
Հայկական Մամուլ
ՀՀ-ում աղքատության ու արտագաղթի աճին զուգահեռ աճում է նաև որոշ չինովնիկների բիզնեսը: Երեկ «Հրապարակի» խմբագրություն է զանգել Արաբկիր համայնքի մի բնակիչ ու բողոքել, որ մտադրվել են իրենց համայնքում գտնվող նախկին «Զվարթնոց» կինոթատրոնի շենքը տրամադրել Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանին`սուպերմարկետ բացելու համար:
Թերթը հիշեցնում է, որ Նազարյանին է պատկանում «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը, որի մասնաճյուղերը գտնվում են միայն փոքր կենտրոնում: «Դրանք որ ուզեն, «Նաիրի» ու «Մոսկվա» կինոթատրոններում էլ տենց խանութներ կբացեն, դրանց ի՞նչ կա` ինչ կուզեն, կանեն, էս երկրի տեր ու տիրականն են, հետո՞ ինչ, որ էդ կինոյի շենքը չի գործում, թող մշակութային բան անեն, պարտադիր պիտի խանո՞ւթ սարքեն»,-դժգոհել է ահազանգած քաղաքացին:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին