«ՉԻ». «Իմ քվեաթերթիկի վրա գրված է լինելու՝ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ». հասունանում է նախաձեռնություն
Հայկական Մամուլ
Երեկ քաղաքական-հասարակական շրջանակների քննարկման միակ թեման ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ առաջիկա նախագահական ընտրություններին չմասնակցելու մասին հայտարարությունն էր: Սոցիալական ցանցերը, ողջ էլեկտրոնային լրատվամիջոցները ևս քննարկում ու վերլուծում էին այս թեման: Երեկ ֆեյսբուքում բազմաթիվ ստատուսների փոխարեն գրված էր՝ «Իմ քվեաթերթիկի վրա գրված է լինելու՝ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ»:
Նախաձեռնության նման մի բան է հասունանում ֆեյսբուքում՝ ՀՀ քաղաքացիները որոշել են քաղաքացիական դիրքորոշում հայտնել հենց այդ ձևով՝ քվեաթերթիկի վրա գրելով Տեր-Պետրոսյանի անուն-ազգանունը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին