Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
Հայաստան
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.
Դեկտեմբերի 26-ին' ժամը 10.00-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են։
Հանրապետության որոշ շրջաններում՝ Գորիսում և Լաչինում տեղում է ձյուն։
Դիլիջանի, Գորիսի, Գավառի, Կոտայքի, Մեղրու տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է