Անկեղծ ցավակցություններս եմ հայտնում Հնդկաստանի բարեկամ ժողովրդին․ Արարատ Միրզոյան
Հրապարակումներ
Խոր վշտով տեղեկացա Ահմեդաբադի օդանավակայանում տեղի ունեցած մարդատար ինքնաթիռի ողբերգական վթարի մասին։ Այս մասին X-ում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Անկեղծ ցավակցություններս եմ հայտնում Հնդկաստանի ԱԳ նախարարին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին, ինչպես նաև ուժ ու տոկունություն եմ մաղթում տուժածների ընտանիքներին»,– գրել է նա։