Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է տվել
Աշխարհ
Ճապոնիայի վարչապետ Եսիխիկո Նոդայի կառավարությունը հրաժարական է տվել. հայտնում է Assօciated Press-ը: Կառավարության վերջին նիստը կայացել է չորեքշաբթի առավոյան:
Կառավարության հրաժարականը պայմանավորված է նրանով, որ Ճապոնիայի Դեմոկրատական կուսակցությունը, որն իշխում էր երկրում վերջին 3 տարիների ընթացքում, անցյալ ընտրությունների ժամանակ խորհրդարանում զրկվեց մեծամասնությունից: Նոր կառավարությունը ձևավորելու է ընրություններում հաղթանակած Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը: Ակնկալվում է, որ վարչապետ կդառնա նրա առաջնորդ Սինձո Աբեն:
Խորհրդարանայկան ընտրությունները Ճապոնիայում ընթացել էին դեկտեմբերի 16-ին: Խորհրդարանում 480 տեղից 230-ը զբաղեցնող դեմոկրատները չհավաքեցին նույնիսկ ձայների կեսը: Իշխանության գլուխ եկան Ճապոնիայում 50 տարուց ավել իշխած Լիբերալ-դեմոկրատները, որոնք միայն վերջին 3 տարիների ընթացքում էին իրենց տեղը զիջել ընդդիմությանը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)