Բրյուսելում կներմուծեն ավտոկայանատեղիների գունավոր համակարգ
ԱՐԽԻՎ
2014 թվականին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ավտոկայանատեղիները գունավոր կլինեն. հայտնում է Korrespondent.net-ը։ Կարմիր գոտում վարորդը կկարողանա թողնել իր մեքենան երկու ժամից ոչ ավել։ Ընդ որում, կանգառի գինը առաջին 15 րոպեից հետո կկազմի 2 եվրո։ Նման ավտոկայանատեղիներ կստեղծվեն առևտրի կենտրոնների մոտ և քաղաքի ամենաաշխույժ հատվածներում։
Նարնջագույն հատվածները կներառեն պակաս ծանրաբեռնված հատվածները, սակայն այս գոտում մեքենան կարելի է թողնել ոչ ավել քան 2 ժամով։ Իսկ կանաչ հատվածը կլինի ամենաէժանը. հայտնում է Le Soir-ը։ Այս գոտում 1 ժամ մեքենա կանգնեցնելու համար հարկավոր կլինի վճարել ընդամենը 1 եվրո։
Իսկ տրանսպորտի հատուկ տեսակների համար, օրինակ՝ շտապ օգնության մեքենաների, ավտոկայանատեղին կլինի անվճար։ Երկնագույն գոտու մեքենաները հաշվարկված կլինեն խիստ որոշակի ժամանակի համար։ Քաղաքային իշխանությունները մշակել են նաև ավտոկայանատեղիներից օգտվելու քարտային համակարգ։ Քարտերի գինը տատանվում է 5-200 եվրոյի սահմաններում՝ կախված ավտոկայանատեղի վայրից։ Փորձագետների կարծիքով՝ տարածքի նման դասավորությունը թույլ կտա ծանրաբեռնել ճանապարհային երթևեկության մինչև 30%-ը։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)