Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին համակարգչային հարձակումների մեջ
Աշխարհ
Իրանը մեղադրում է Ամերիկային և Իսրայելին, որոնք էլեկտրոնային հարձակումներ են կատարել երկրի ռազմավարական նշանակություն ունեցող Բանդար Աբասի ատոմակայանի և այլ արդյունաբերական կենտրոնների վրա, ինչպես նաև Մշակույթի նախարարության տեղեկատվական կենտրոնի վրա: Այս մասին նշում է New York Times ամերիկյան պարբերականը:
Չնայած այս մեղադրանքների՝ Իրանը դեռևս փաստեր չի ներկայացրել, որ հարձակումները տեղի են ունեցել վերոնշյալ պետությունների կողմից:
Իրանի դեմ նախկինում ևս տեղի են ունեցել համակարգչային հարձակումներ ԱՄՆ-ի կողմից: Այսպես, Stuxnet համակարգչային վիրուսը օգտագործվել էր ուրանի հարստացման գործարանների վրա, ինչպես նաև՝ Իրանի նավթի արդյունաբերության և գիտության նախարարության վրա:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)