Հրայր Թովմասյանը՝ տարվա նախարար
Հայաստան
«Արմենիա» հեռուստաընկերության «Կենդանի մատյան» հաղորդաշարն այս տարի կազմակերպել է մրցանակաբաշխություն 5 անվանակարգում՝ «Տարվա հասարակական գործիչ», «Տարվա ընդդիմադիր», «Տարվա լրագրող», «Տարվա բարեգործ», «Տարվա նախարար»:
«Տարվա հասարակական գործիչ» մրցանակին արժանացել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
«Տարվա ընդդիմադիր» անվանակարգում մրցանակ է շնորհվել Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, «Տարվա լրագրող» անվանակարգում՝ Արտակ Ալեքսանյանին, «Տարվա բարեգործ»՝ Սերգեյ Համբարձումյանին, «Տարվա նախարար»՝ ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին:
Մրցանակաբաշխությունն ամենամյա է լինելու, իսկ անվանակարգերն ավելանալու են:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի