Ծննդյան տոներին ԱՄՆ-ի հարավը 15 տորնադոյի է ենթարկվել
ԱՄՆ
ԱՄՆ-ի հարավի վրա Սուրբ ծննդյան օրը միանգամից 15 տորնադո է փոթորկել. հայտնում է ABC News-ը:
Տասնյակ հազարավոր տներ զրկվել են էլեկտրաէներգիայից և տոնն անցկացրել մթության մեջ:
Փոթորիկներն ու կայծակն արձանագրվել են ԱՄՆ-ի Մեքսիկական ծոցի ողջ տարածքում՝ Տեքսասից մինչև Ալաբամա: Դրանք առաջ են բերել ուժեղ հեղեղներ և առատ ձյուն: Ուժեղ քամու պատճառով հետաձգվել է 180 ներքին չվերթ: Ամենաուժեղ տորնադոն գրանցվել է Ալաբամայի Մոբիլ քաղաքում, ուր ներկա պահին առանց էլեկտրականության է մնում 19 հազար մարդ:
Արքանզաս նահանգում առանց լույսի է մնացել 50 հազար բնակիչ: Հարևան Տեքսաս նահանգում տեղահան եղած ծառը շուռ է եկել մի երիտասարդի վրա, ինչի հետևանով վերջինս մահացել է: Հեռուստաընկերության տվյալներով՝ նա Սուրբ ծննդին վրա հասած տորնադոյի միակ զոհն է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)