Բանգլադեշում թռչնի գրիպ է հայտնաբերվել. 150.000 թռչուն ոչնչացվել է
Աշխարհ
Բանգլադեշի գյուղատնտեսական իշխանությունները կարգադրել են տեղական թռչնաբուծարաններից մեկում 150 հազար հավ ոչնչացնել այնտեղ մարդու համար վտանգավոր թռչնի գրիպի բացիլներ հայտնաբերվելուց հետո. հայտնում է AFP-ն:
Н5N1 բացիլը հայտնաբերվել է Բանգլադեշի մայրաքաղաքից 40 կմ հեռավորության վրա գտնվող Գազիպուր քաղաքի Bay Agro գործարանում:
Անցյալ երկուշաբթի օրը տասնյակ թռչուններ էին սատկել, ինչը տագնապի ազդանշան էր հանդիսացել լաբորատորիայում բացիլի առկայության ստուգումներ անելու համար:
2007թ. Բանգլադեշում բռնկված թռչնի գրիպի համաճարակը հանգեցրել էր երկրում ավելի քան մեկ միլիոն թռչունների սպանդին: 2003-ից ի վեր թռչնի գրիպից աշխարհում մահացել է 360 մարդ, հիմնականում՝ Ասիայի և Աֆրիկայի երկրներում:
Գիտնականները վստահեցնում են, որ թռչնի գրիպը մարդուց մարդուն չի փոխանցվում: Այն հնարավոր է ձեռք բերել միայն վարակված թռչունների հետ շփման արդյունքում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)