Չինաստանը կրճատում է Իրանի նավթի ներմուծման քանակը
Աշխարհ
Չինաստանը կրճատել է իրանական նավթի ներմուծումը: Լոնդոնում հայտարարվեց, որ նոյեմբերին Չինաստանն Իրանից ձեռք է բերել 1,76 մլն տոննա սև ոսկի՝ 6,3 %-ով քիչ, քան հոկտեմբերին և 31%-ով քիչ, քան 2011-ի նոյեմբերին: Այս մասին տեղեկացնում է Ria Novosti գործակալությունը` հղում կատարելով Financial times անգլիական պարբերականին:
Անցած տարի Իրանը կանգնեցրել էր 16-մլրդանոց պայմանագիրը Չինաստանի հետ Հարավային Պարսում աղբյուրի բացման համար իրանական ազգային NIOC նավթային կազմակերպության և չինական նավթային CNPC կազմակերպության միջև:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)