Պապիկյանը հանձնարարել է ամրապնդել կարգապահությունը զորամասերում Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Ղազախստանի նախագահը Բաքվի գագաթնաժողովում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման մասին Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան Հռոմում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների նախագահները Շվեյցարիան կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահին Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնել Երկաթուղու հարցը մտնում է նոր փուլ. Թրամփի փեսայի դեմ դատական հայց է ներկայացվել Կսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգ COP-ի ամբողջ նպատակն է որոշումները դարձնել ավելի շոշափելի 

Ես դեմ եմ քվեարկելու ԼՂՀ բյուջեին

Արցախ

«Ես դեմ եմ քվեարկելու բյուջեին, որովհետև՝

1. Սոցիալական մասը անբավարար է

Թոշակների, նպաստների չափսը բավականին քիչ է։ Շուրջ երկու տասնամյակ է անցել պատերազմից, սակայն մինչ այսօր չենք կարողանում ապահովել արժանապատիվ կյանք մեր թոշակառուների համար։ Այն դեպքում, երբ թոշակառուների շարքերը սկսել են համալրել պատերազմի վետերանները։

Առողջապահության ոլորտին հատկացված հսկայական գումարներ կան, որոնք ծախսվում են, սակայն համապատասխան ծառայությունները չեն մատուցվում և լի են կոռուպցիոն ռիսկերով, օրինակ՝ բնակչության դիագնոստիկայի ոլորտում։

Ուռճացված է պետական ապարատի կազմը, ինչպես նաև ծառայողական մեքենաների թիվը։ Եթե մի երկրում թոշակառուն չի կարողանում իր թոշակով գոյատևել, ուրեմն անընդունելի է նման երկրում պետական ապարատի ուռճացված կազմ ունենալը։ Իսկ քաղծառայողների մի ստվար զանգված ստանում է սպառողական զամբյուղից ցածր գումար։ Դրանք հիմնականում երիտասարդ կադրեր են, որոնք չեն կարողանում իրենց եկամուտներով հոգալ ընտանիքի նվազագույն հոգսերը։

2. Ներկայացվող հարկային փաթեթը, երբ ճգնաժամային պայմաններում հարկերի կրկնակի բարձրացում է տեղի ունենում, կխոչընդոտի փոքր և միջին բիզնեսի զարգացմանը։ Եթե ներկայացվող փաթեթը միտում ունի եկամուտներ ապահովել, ապա այն պետք է ունենա արդարացի մոտեցումներ։ Բոլորս գիտենք, որ մեր հանրապետությունում գործունեության տարբեր տեսակներ տարբեր եկամտաբերություն և շահութաբերություն ունեն։ Հետևաբար հարկման դեպքում էլ տարբեր մոտեցում պետք է ցուցաբերել։ Թվում է, թե հանքարդյունաբերության ոլորտում շահութահարկի և եկամատահարկի ավելացումը բյուջե կբերի լրացուցիչ եկամուտներ, սակայն այս ամենը փոխհատուցվում է ավտոճանապարհների մասհանման հարկի կրկնակի իջեցմամբ։

Առևտրային հարկի մինչև քսան տոկոսով բարձրացնելը կբերի առևտրի բնագավառում փոքր տնտեսվարողների թուլացման, քանզի փոքր ապրանքաշրջանառության դեպքում հիմնական հարվածը հենց նրանք են կրելու։ Այս ամենը բերելու է լրացուցիչ թանկացումների, ինչից հատկապես տուժելու են խոցելի սոցիալական խավերը։

3. Գյուղատնտեսության բնագավառում տրվող արտոնյալ վարկերը ճիշտ ձևով չեն տրվում, հատկապես իրատեսական չեն նշանակված ժամկետները և այդ ժամկետներում վաղաժամ գանձվող տոկոսները։ Ստեղծված մեքենատրակտորային կայանների նման շահագործման ձևերի պայմաններում, ինչպես այս տարի է տապալվել ամառվա հունձն ու աշնանացանը, այնպես էլ հաջորդ տարիներին ոչ միայն կտապալվի աշնանացանն ու հունձը, այլ մեծ հարված կհասցվի միամյա մշակաբույսերի մշակմանը, փոքր և միջին ծավալի հողօգտագործողները ի վիճակի չեն լինի մշակել իրենց հողակտորները։ Տեղի կունենա ոլորտի արհեստական մոնոպոլիզացիա։

4. Այս տարվա բյուջեում նույնպես բացակայում է վերաբնակեցման քաղաքականությունը։ Գտնում եմ, որ այս քաղաքականությունը, որպես ռազմավարություն, շատ կարևոր է մեր երկրի համար ազգային անվտանգության տեսանկյունից։ Ղարաբաղյան հիմնահարցի լուծումը կապված է ազատագրված տարածքների խիզախորեն բնակեցումից՝ այն ոգով, ինչ ոգով դրանք ազատագրվել են։

5. Գտնում եմ, որ քիչ է նաև եկամուտների մասը։ Եկամուտները կարող էին համալրվել երկրի ընդերքի և բնական մյուս հարստությունների հաշվին, սակայն այսօր մեր երկրում ընդերքը, որ հանդիսանում է Արցախի ժողովրդի սեփականությունը, անխնա շահագործվում է մեզ հայտնի կամ անհայտ անձանց կողմից։ Ընդերքը հարկավոր է օգտագործել խնայողաբար՝ այն ծառայեցնելով տնտեսության զարգացմանը։ Հանքարդյունաբերության ոլորտի հարկումը բավականին ցածր է, ոլորտից հիմնական շահույթը ստանում է հանքարդյունաբերողը, ոչ թե դրա իրական տերը՝ ժողովուրդը։

Եթե կասկած կամ հարցեր առաջանան իմ ասածների շուրջ, ես պատրաստ եմ կառավարությանը և նշված ոլորտների պատասխանատուներին մանրամասն, կետ առ կետ պարզաբանումներ տալ։ Այս ամենի կապակցությամբ ես առաջարկում եմ հետագայում կազմակերպել խորհրդարանական լսումներ, քննարկումներ»։

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պապիկյանը հանձնարարել է ամրապնդել կարգապահությունը զորամասերումՀայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՂազախստանի նախագահը Բաքվի գագաթնաժողովում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման մասինԱնտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՄատենադարանՀռոմում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների նախագահներըՀարավային Կովկասի տրանսպորտային ցանցերի զարգացման հեռանկարներըՇվեյցարիան կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումըՎահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահինԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԵրկաթուղու հարցը մտնում է նոր փուլ. Թրամփի փեսայի դեմ դատական հայց է ներկայացվելԿսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգՀույսով եմ խաղաղության համաձայնագրի կետերը շուտով կիրականացվենCOP-ի ամբողջ նպատակն է որոշումները դարձնել ավելի շոշափելիՍարգիս Խանդանյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ ՆասրիինՊետք է բազմապատկենք առկա ռեսուրսները. մենք կհաղթենք ԿառավարություններինՄենք կլիմայի վրա կտեսնենք ծանր հետևանքներ, որն իր ազդեցությունը կունենա կենսաբազմազանության վրաՄոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. ԼավրովՄենք միավորվում ենք, առաջ շարժվում, որպեսզի հաջորդ սերունդները կարողանան ապրել այս մոլորակումԿոչ ենք անում իրագործեն խաղաղության համաձայնագրի դրույթները, որը նաև ներառում է կալանավորված անձանձՖՄԿ գլխավոր քարտուղարը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունըՀյուսիսային Կորեայի հրթիռները, ԱՄՆ-ի 50 միլիարդը և Կալինինգրադի շուրջ վտանգավոր սցենարըՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենաՀայ-թուրքական սահմանը կարող է բացվել. Լը Պենը պահանջել է դադարեցնել Թուրքիային աջակցությունըՎանաձորում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերելՖիրդուսի թաղամասում 76-ամյա տղամարդն ընկել է կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից․ նա վերակենդանացման բաժանմունքում էԿենսաբազմազանությունը պետք է լինի յուրաքանչյուր որոշում կայացնելու մաս. ԳուտերեշՀայ մարզիկի ռեկորդը. Ինդոնեզիայի նարնջագույն երկինքն ու Թուրքիայի եղանակային վտանգըՀՀ-ն հանձնառու է նպաստել աշխարհքաղաքական երկխոսություններինԻրանի զինված ուժերը հայտնել են Հորմուզի նեղուցում լցանավի վրա հրդեհի մասինԱՄՆ-ում մարդկանց խրախուսվում է «լիբերալ» սրճարաններում վճարել Թրամփի պատկերով մետաղադրամներովԴատարանը մերժեց Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով դատաքննությունից հեռացնելու դատախազության միջնորդությունըHaber7. Ֆիդանը լքել է CICA-ի նիստը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակՈւղիղ. COP17. ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի ասուլիսըՆեթանյահուն ծանոթացել է Հորդանանի հետ սահմանին կառուցվող արգելապատնեշի աշխատանքներինՀայաստանն ու Ռուսաստանը երկաթուղիների կոնցեսիայի հարցով համատեղ աշխատանքային խումբ կստեղծենԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկումԵՄ գագաթնաժողովը, որը պետք է տեղի ուենար Ռիադում, հետաձգվել է հութիների հարձակումների և օդանավակայանի փակման պատճառովԻսպանիայի վարչապետը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրոԼավրով․ «Մոսկվան TRIPP երթուղուն մասնակցելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել»CNA. Ալբանիայում ցուցարարների և ոստիկանության բախումներ են տեղի ունենումWSJ. ԱՄՆ-ն սեպտեմբերից ի վեր վեց անգամ խնդրել է Ուկրաինային դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըԼուկաշենկոն ճապոնական հորթ է նվեր ստացել «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-18-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն․ ամբողջական ցանկը Լալիբելա․ ժայռի մեջ քանդակված քաղաքըԿառավարությունը երկարաձգել է արտահանման սուբսիդիաները․ ԵԱՏՄ երկրներ գինի և կոնյակ արտահանելու աջակցությունը կկրճատվիՄիրզոյան․ խաղաղության հաստատմամբ փոխվել են ԵԱՀԿ-ի նկատմամբ Հայաստանի ակնկալիքներըՓաշինյանը չի բացառում երկաթուղու ռուսական կոնցեսիայի կառավարման ձևաչափի փոփոխությունըԼավրովն առաջարկել է «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումներն անցկացնել Երևանում և ԲաքվումՎերացվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը․ ՍԱՏՄ
Ամենադիտված