Հրազդան գետում ձկների սատկելու պատճառը թունավորումն է
Հասարակություն
Դեկտեմբերի 26-ին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցներն ահազանգ են ստացել, որ Հրազդան գետում՝ «Գետափ»ռեստորանի հարակից տարածքում սատկած ձկներ են հայտնաբերվել:
Տեսչության աշխատակիցները դեպքի վայրում արձանագրել են իրավիճակը: Բնապահպանության կենտրոնական լաբորատորիայի աշխատակիցները գետի տարբեր հատվածներից՝ «Գեղամա»և «Գետափ»ռեստորանների շրջակայքից ջրի նմուշառումներ են կատարել՝ փորձաքննության ենթարկելու նպատակով:
Միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև ձկների ու ջրի նմուշառումների փորձագիտական եզրակացությունները կտրամադրվեն իրավապահ մարմիններին: Առավել մանրամասն տեղեկություններ կհրապարակվեն ավելի ուշ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը