Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ Ադրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել Գերմանիային Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասին Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքել Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան 

ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստ

Հասարակություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում, որը վարում էր փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, քննարկվեցին Տարածքային զարգացման հիմնադրամի ձեւավորման մոտեցումների վերաբերյալ լրամշակված առաջարկությունները:

ՏԿՆ աշխատակազմի տարածքային զարգացման վարչության պետ Հայկ Գալստյանը ներկայացրեց հիմնադրամի նպատակների, գործառույթների, կառավարման մեխանիզմների, հիմնադրամի միջոցների ձեւավորման աղբյուրների վերաբերյալ հիմնական մոտեցումները: Փաստաթուղթը մշակելիս հաշվի է առնվել նմանատիպ հիմնադրամների ստեղծման այլ երկրների եւ, մասնավորապես, Վրաստանի փորձը:

Հիմնադրամի հիմնական նպատակներն են մարզերում իրականացվող կապիտալ ներդրումների ազդեցության մեծացումը՝ հաշվի առնելով տվյալ տարածաշրջանի համաչափ զարգացման եւ աղքատության կրճատման մակարդակը, տարբեր ֆինանսական կազմակերպությունների եւ դոնորների միջոցներով ծրագրերի համակարգված իրականացումը, ինչը հնարավորություն կտա բարձրացնել աշխատանքների արդյունավետությունը:

Հիմնադրամը կունենա հիմնական չորս գործառույթ՝ համայնքների ֆինանսական եւ ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում, պետություն- մասնավոր հատված համագործակցության արդյունքում սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացում եւ մասնավոր հատվածի կողմից իրականացվող ծրագրերին աջակցության ցուցաբերում, միջհամայնքային համագործակցության խրախուսում, ուղղակի կապիտալ ծրագրերի իրականացում:

Փաստաթուղթը կներկայացվի կառավարություն, սակայն փոխվարչապետը նշեց, որ այն լայն քննարկման առարկա է լինելու եւ կոչ արեց կոլեգիայի անդամներին եւս ներկայացնել իրենց առաջարկություններն ու կարծիքները:

Կոլեգիան ի գիտություն ընդունեց ՏԻՄ-երի տեղեկատվայնացման ուղղությամբ 2012 թվականին կատարված աշխատանքների արդյունքների մասին տեղեկատվությունը: Տարվա ընթացքում ՏԻՄ-երի տեղեկատվայնացման առումով իրականացված հիմնական աշխատանքներն ուղղված են եղել քաղաքային եւ խոշոր գյուղական համայնքներում Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգերի (ՀԿՏՀ) ներդրմանը եւ "Mulberry" համակարգի միջեւ փոխգործակցության հաստատմանը: Պետական կառավարման մարմիններում շահագործվող փաստաթղթաշարժի "Mulberry" համակարգը ներդրվել է 115 համայնքապետարաններում (37 քաղաքային եւ 78 գյուղական): 2012թ-ին ՀԿՏՀ է ներդրվել 98 համայնքում: Ներկայումս համակարգը տեղադրված է ընդհանուր առմամբ 339 համայնքում: Փոխվարչապետը հանձնարարեց գալիք տարվա ընթացքում նույնպես շարունակել աշխատանքները:

ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը նախնական տեղեկատվություն ներկայացրեց 2012թ. ընթացքում մատակարարված ոռոգման ջրի ծավալների, հասույթի, գանձման ցուցանիշների վերաբերյալ: Եղանակով պայմանավորված՝ այս տարի ոռոգման շրջանն ավելի վաղ էր մեկնարկել, եւ նախորդ տարվա համեմատ ձեւավորվել է շուրջ 700 մլն դրամով ավելի հասույթ՝ կազմելով 5 մլրդ 253 մլն դրամ: Ա. Անդրեասյանը տեղեկացրեց, որ գանձումների ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, եւ վերջին տարիներին հավաքագրման միջին ցուցանիշը կպահպանվի:

Փոխվարչապետը եւս անդրադարձավ ոռոգման համակարգում այս տարի արձանագրված դժվարություններին' նշելով, որ գալիք տարիներին կառավարության ուշադրության կենտրոնում են լինելու ջրամաբարաշինության եւ ջրակուտակման նոր հնարավորությունների ստեղծման խնդիրները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ամենադիտված