Արմոն և «Եռաչափ սեր»-ից հայտնի Եվան ընկերություն են անում
Հասարակություն
Մեր աշխատանքին հետևողները վերջերս խնդրում էին ճշտել երգիչ Արմոյի՝ ընկերուհի ունենալու մասին լուրերը: Եվ ահա, օրերս Արմոյին նկատեցինք մի աղջկա ուղեկցությամբ ու պարզեցինք, որ այդ աղջիկը ևս հայտնի մարդ է: Երգիչն ուղեկցում էր «Եռաչափ սեր» սերիալի գլխավոր հերոսուհուն՝ Ինգային, իրականում՝ Եվա Բաղդասարյանին:
Եվան չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ, նշելով, որ չի ուզում խոսել անձնական թեմաներից, իսկ Արմոն esyes.am-ի հետ զրույցում չհերքեց իր և Եվայի միասին լինելը՝ ասելով հետևյալը. «Ընկերություն ենք անում, բայց չենք ուզում այդ մասին խոսել»:
Մեր տեղեկություններով՝ զույգը վերջերս է սկսել ընկերություն անել: Այլ մանրամասներ չենք հայտնում՝ հարգելով նրանց անձնական կյանքի գաղտնիության իրավունքը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը