Հանդիպում Արցախի գործարար միջավայրի ներկայացուցիչների հետ
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 26-ին հանդիպում է ունեցել հանրապետության գործարար միջավայրի ներկայացուցիչների հետ:
Նախագահը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, անդրադարձել է հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ուղղություններին, խնդիրներին ու հեռանկարներին: Բակո Սահակյանը շնորհավորել է ներկաների գալիք Նոր տարին եւ հույս հայտնել, որ գործարարների ակտիվ մասնակցությամբ ու կառուցողական գործակցությամբ անպայման կարձանագրենք նոր հաջողություններ, որոնց վերջնական հասցեատերը Արցախի ժողովուրդն է:
Միջոցառմանը ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան