Սարոն ամուսնացե՞լ է
Հասարակություն
Սարոյի և Անի Քրիստիի հավանական հարաբերությունների մասին լուրից հետո խոսակցություններ տարածվեցին, որ Սարոն իրականում ամուսնացած է և շուտով հայր է դառնալու: Տարբեր լրատվամիջոցներ հաճախ մեզնից նյութեր են վերցնում, հենց դրանցից մեկում էլ մեր նյութի մեկնաբանությունների հատվածում ընթերցողները գրել են Սարոյի՝ ամուսնացած լինելու մասին:

Հավատարիմ մնալով միշտ ճշտված լուրեր հրապարակելու սկզբունքին, նորից կապ հաստատեցինք երգչի հետ, ով esyes.am-ի հետ զրույցում ասաց, որ իր ամուսնության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Սարոյի պատասխանը հրապարակում ենք առանց մեկնաբանության. «Դա ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը: Խնդրում եմ էլի, ոչ մի բանի մասին առայժմ չեմ ուզում, որ գրեք»,- ասաց երգիչը: Երբ հստակեցրեցի, ինչո՞վ է պայմանավորված «առայժմ» ասելը, Սարոն հետևյալն ասաց. «Եթե ինձ մոտ ինչ-որ բան փոխվի, խոստանում եմ, առաջինը Ձեզ կտեղեկացնեմ, քանի որ շատ եմ սիրում Ձեր ամսագիրը: Ինչ-որ բան չկա, բայց եթե լինի, առաջինը ձեզ կասեմ»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը