Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

«Որ սխալներ չտվցվի». «անթերի» նախարար Արամ Հարությունյան

Վերլուծական

Այսօր տարեվերջյան ասուլիս էր հրավիրել նաև «անթերի» պատասխաններով «անթերի» քննություններ անցկացնող նախարարության «անթերի» շեֆը՝ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Եվ բնականաբար, «անթերի» նախարարությունն այս տարին էլ փակում է «անթերի» ու բարձր ցուցանիշներով: Ինչպե՞ս, ահա թե ինչպես:

Միլիոն գրեմ Սևանին

Բնապահպանության նախարարությունում մի բան, որ հաստատ ստացվում է՝ Սևանում մանրաձուկ բաց թողնելու շոուներն են: Ամեն տարի միլիոններ է, որ դուրս են գրվում այս նախարարությունում՝ Սևանի ձկնային պաշարների վերականգնման պատրվակով: Մանրաձուկը բաց է թողնվում, իսկ Սևանը շարունակում է իր անձուկ կենսագործունեությունը:

Լճի մաքրման աշխատանքներով զբաղվող ընկերության աշխատակիցները, Սևանով մեկ աշխատանքներ իրականացնելով և սերտ շփումներ հաստատելով հարակից շրջանների բնակչության հետ, փաստում են, որ Սևանում ձուկ չկա: Ձկնաբուծարանների տերերն ընդհանրապես նախարարական «ձկնաբացթողումներին» սիրում են հետևել՝ զուտ կատակերգություն ժանրի հանդեպ համակրանքից ելնելով և բացատրում, որ պատճառը շատ մանր մանրաձուկ բաց թողնելն է. բաց թողնելուց հետո այդ մանր ձկները սատկում են, եթե մի քիչ ավելի նորմալ չափերի ձուկ բաց թողնեն, հնարավոր է և Սևանը վերակենդանանա: Ի դեպ, այն, որ Սևանի նման բնական ավազանը թողած Հայաստանն այսօր սնվում է բացառապես Մասիսի ջրերի մեջ արհեստականորեն աճեցվող ձկներով, արդեն իսկ ամենամեծ թյուրիմացությունն է:

Հանրության շրջանում ավելի քան արմատացած է տեսակետը, որ նման միջոցառումները ոչ այլ ինչ են, եթե ոչ ատկատների, փողերի լվացման համալիր միջոցառումներ (այս հարցում բնապահպանության նախարարությունն ավելի քան առաջընթաց արդյունքներ ունի գրանցած. օրինակ, այսպես կոչված, «օզոնի շերտի պահպանման» միջոցառման շրջանակներում դուրս է գրվում մի քանի միլիոն «եվրոյանոց գրանտ», որի դիմաց Արամ Հարությունյանը տարվա մեջ մի երկու անգամ իր մերձավորների հետ հագեցած ռեստորանային գրաֆիկով ուղևորություն է կազմակերպում այս կամ այն հանգստյան գոտի, հեծանիվ քշում և հաշվետվություններ ներկայացնում, թե ինչպես իր 10 րոպեանոց հեծանվավազքը նպաստեց օզոնի շերտի պահպանմանը և ինչպիսի մեծ ներդրում ունեցավ Հայաստանը համաշխարհային օզոնի շերտի պահպանման գործում: Հաջորդ տարի էլ նախարարությունը Սյունիքի մարզում «կանաչ տնտեսություն» կոչվող ծրագիրն է որոշել իրականացնել՝ էլի գրանտայինների շարքից, որի շրջանակներում ինչ-որ տարածք է կարծես թե առանձնացվելու՝ այնտեղ անասնապահություն ու մեղվապահություն զարգացնելու նպատակով: Չի բացառվում, որ սա դառնա Արամ Հարությունյան-Սուրիկ Խաչատրյան զույգի գերհզոր «պրոյեկտը» և հենց այս «կանաչ տնտեսությունը» Սյունիքի ֆեոդալը վարձակալության կհանձնի Իրանի անասնապահներին):

Նախարարության կայքում ձուկ կա

Բայց բնական է, որ ատկատային խոսակցությունները չեն էլ կարող հուզել «անթերի» նախարար Արամ Հարությունյանին (չէ՞ որ հանրությունն «աշխարհահռչակ» Նոնոյի մասին էլ էր շատ բաներ «դուրս տալիս»՝ թե կրթություն չունի, որսագող է, դա ո՞վ է, որ դնում եք արգելոցի տնօրեն, նախարարը հո տեսա՞վ ու համոզվե՞ց, որ մարդը դեռ մի բան էլ իրենից գրագետ է ու միայն «անթերի» պատասխաններ է տալիս):

«Ձեր տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Գնացեք, տեսեք՝ ումի՞ց ենք վերցնում, ի՞նչ կարգով ենք վերցնում և ի՞նչ ենք անում: Նման բան չի կարող լինել, նման բանը մի քիչ էլ վիրավորական է, ի՞նչ է նշանակում ատկատներ. մենք էդքան էլ անփորձ չենք: Սևանում ձուկ կա, իշխանի տարբեր առանձնյակներ են նկատվում: Գիտե՞ք առանձյակը ինչ է: Առանձնյակներին ցույց կտանք, բայց մինչև էդ մի քիչ ուսումնասիրեք»,- մեր հարցին ի պատասխան փորձեց մեզ «տեղը դնել» առանձյակների մեծ գիտակ Արամ Հարությունյանը՝ մեկ անգամ ևս ընդգծելով, թե ինքն իր պոլիտեխնիկական կրթությամբ ու բենզին ծախելով ու՜ր է հասել, գիտելիքային ի՜նչ բարձունքներ է նվաճել՝ դառնալով պետության թիվ մեկ բնապահպանը, իսկ մարդկային որոշ առանձնյակներ՝ մնացել են դեռ էէէ՜…

Նախարարի ասածները փորձեց հաստատել նաև բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը՝ հորդորելով մտնել իրենց կայք և տեսնել, թե ինչ աշխատանքներ են իրականացրել ու ինչքան ձուկ կա Սևանում:

Փաստորեն, նախարարության կայքում ձուկ կա…

Սանկցիաներ էլ կկիրառենք, բա ո՜նց…

Ու մինչ «անթերի» բնապահպան Արամ Հարությունյանը շարունակում է իր անթերի բնապահպանական գործունեությունը՝ Հայաստանի ձկնային պաշարերն իսկապես մեծ վտանգի տակ են: Սևանը քիչ էր, հիմա էլ մեծ ու փոքր գետերն են կանգնել ձկնային պաշարներից զրկվելու վտանգի ներքո: Պատճառը շահագործվող ՀԷԿ-երն են, որ մի քանի կոպեկ խնայելու պատճառով ձկների ցեղասպանություն են կազմակերպում. օգտագործվող գետերի ձկնային պաշարները ՀԷԿ-ի տարածքում ոչնչանում են: Բավական է հատուկ ցանցապատնեշներ տեղադրել և ՀԷԿ-երի աշխատանքը կարելի է շատ ավելի անվտանգ պայմաններում կազմակերպել՝ հատկապես, որ ՀԷԿ շահագործելը Հայաստանի ամենաեկամտաբեր բիզնեսներից է:

Հարցնում ենք

- Նախարարությունը քայլեր չի՞ պատրաստվում ձեռնարկել այս ուղղությամբ՝ պարտադրելու համար ՀԷԿ շահագործողներին՝ անպայմանորեն տեղադրել ցանցապատնեշներ: Գուցե կառավարության հատուկ որոշում է անհրաժեշտ, սանկցիաներ կիրառե՛ք…

«Անթերի» նախարարը պատասխանում է.

- Կառավարության որոշման կարիք չկա, քանի որ եթե ՀԷԿ-ի ծրագիրը հաստատվել է, այնտեղ պետք է եղած լինի նաև ձկնապաշտպան միջոցառումների մաս: Մենք դա կուսումնասիրենք, կտեսնենք, կքննարկենք, սանկցիաներ էլ կկիրառենք…

- Իսկ կարո՞ղ է մինչև ուսումնասիրեք, գետերում այլևս ձուկ չմնա:

- 2013թ. առաջին կիսամյակում կանենք:

- Մենք ամեն ինչ անում ենք, որ սխալներ թույլ չտվցվեն,- ավարտելով ասուլիսը հայտարարեց Տիգրան Սարգսյանի կաբինետի «անթերի» նախարարը՝ այնքան անթերի, որ բոլոր թերություններով հանդերձ, այդպես էլ պաշտոնանկ չի արվում՝ արդեն սպառնալով պաշտոնավարել «Իլյիչից Իլյիչ»:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված