Լիլի Էլբակյանը գալիք տարուց սպասելիքներ չունի՞
Հասարակություն
«Ոչ միայն ամանորյա, այլ առհասարակ, բոլոր հրաշքներին եմ հավատում: Հավատում եմ, որովհետեւ իմ ամեն օրն է հրաշք». այս խոսքերը Լիլի Էլբակյանինն են, որը BRAVO.am-ին ասել է, թե ներկայացումներում եւ թատերական գործերով զբաղվածության պատճառով երբեք չի հասցնում լիովին վայելել ձմեռային այս տոնը:
Իրավիճակը, իհարկե, փոխվել է դերասանուհու դստեր՝ Էլմիրայի լույս աշխարհ գալով, որի համար Լիլին ու ամուսինը՝ ռեփեր Համոն, արդեն տոնածառ էլ են դրել.«Մեր եղեւնին փոքրիկ է, որպեսզի Էլմին չգցի իր վրա:): Լույսերով ենք զարդարել ողջ տունը»:
Լիլի Էլբակյանը մեզ հետ զրույցում նշել է, որ Նոր տարին ընտանիքի հետ անպայման կդիմավորի տանը, այնուհետ, հավանաբար, կմեկնեն Ծաղկաձոր. «Այնքան շատ նվերներ ենք գնել բալիկիս համար, որ դժվարանում ենք տարբերել, թե որն է ամանորյա, որը՝ ոչ: Պատրաստվում ենք նաեւ այնպիսի խաղալիք գնել, որ Էլմիրան կարողանա տեղավորվել դրա մեջ եւ իրեն ինքնուրույն զգալ:
Դերասանուհին BRAVO.am-ին ասել է, որ գալիք տարուց սպասելիքներ չունի.«Ինչ լինում է, թող լինի. ուրեմն այդպես է պետք: Բոլորին մաղթում եմ սիրել միմյանց, բարի, լավ գործեր անել եւ 2013-ի ամեն օրն ապրել այնպես, ինչպես կապրեին իրենց վերջին օրը»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը