«Առավոտ». Ես 90 տարեկան էլ ակտիվ մարդ եմ ճանաչում. Արմեն Ռուստամյան
Հայկական Մամուլ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը 52 տարեկան է: Հաշվի առնելով, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանությամբ՝ նախագահի ընտրություններում չառաջադրվելու համար հիմք հանդիսացած «գլխավոր փաստը» տարիքն է՝ «Առավոտ»-ը Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց, թե 68 տարեկանում ինքը կառաջադրվե՞ր նախագահի թեկնածու: Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Եթե մինչև էդ կենդանի մնամ՝ երևի», ու սկսեց ծիծաղել. «Ի՞նչ իմանամ, Աստված առաջ: Ես շատ գիտեմ: Տեսնենք՝ ինչքան կյանք կմնա, դա էլ կապրենք, էլի»:
«Առավոտ»-ը հետաքրքրվեց՝ համաձա՞յն եք, որ ակտիվ լինելու համար 40-60 տարեկան պետք է լինել, Արմեն Ռուստամյանը հերքեց առաջին նախագահին. «Նայած մարդ: Ես 90 տարեկան էլ ակտիվ մարդ եմ ճանաչում, այնքան ակտիվ է, որ շատ երիտասարդներ կերազեին»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին