«Հրապարակ». Մի շարք դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ են հարուցվել
Հայկական Մամուլ
«Հրապարակը» գրել էր, որ մի շարք դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ են հարուցվել, և չեն բացառվում պաշտոնանկություններ: Երեկ թերթը տեղեկացել է, որ Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Պատճառը քաղաքացիական դատավարության օրենսգրքի խախտումն է՝ Ռ. Ներսիսյանը մոտ 5 տարի ձգձգել է մի քաղաքացիական գործի քննությունը: Ի դեպ, Ռ. Ներսիսյանը «Կարմիր խաչի» Մխիկի՝ Մխիթար Մնացականյանի փեսան է:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին