Անհամբեր սպասում եմ Հայաստան-Ռումինիա գործընկերության հետագա ամրապնդմանը․ Միրզոյան
Հրապարակումներ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Օանա Տոյուին՝ Ռումինիայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
«Ջերմորեն շնորհավորում եմ Օանա Տոյուին՝ Ռումինիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ։ Անհամբեր սպասում եմ մեր ժողովուրդների ամուր բարեկամության և ժողովրդավարության ու ազատության ընդհանուր արժեքների վրա հիմնված՝ Հայաստան-Ռումինիա գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ սերտ համագործակցությանն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացման շրջանակներում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարարը։