Վրաստանի ընդդիմության առաջնորդ Վաշաձեն 7 ամսվա ազատազրկման է դատապարտվել
Վրաստան
Թբիլիսիի դատարանը «Ագմաշենեբելի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեին դատապարտել է յոթ ամսվա ազատազրկման՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի (2004-2013) կառավարման տարիներին կատարված հանցագործությունները հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար։ Այս մասին հաղորդել է Վրաստանի Հանրային հեռարձակողի առաջին ալիքը։
Ընդդիմադիր գործչին նաև երկու տարով արգելվել է քաղաքական պաշտոն զբաղեցնել։ Վաշաձեն ինքը ներկա չի եղել դատական նիստին և դատավճռին սպասել է իր կուսակցության գրասենյակում։
Վաշաձեն հանձնաժողովի նիստին կանչվել էր այս տարվա ապրիլին։ Քաղաքական գործիչը չէր ցանկանում գնալ խորհրդարան և ցուցմունք տալ։ Դրա պատճառով՝ նրա գործը փոխանցվել է Վրաստանի դատախազություն, որը մեղադրանք էր առաջադրել քաղաքական գործչին՝ հանրապետության քրեական օրենսգրքի՝ խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի պահանջները չկատարելու հոդվածով։
Ավելի ուշ դատարանը Վաշաձեի համար որպես խափանման միջոց՝ ընտրել էր 50 հազար լարիի (ավելի քան 18 հազար դոլար) չափով գրավ։ Ընդդիմադիր գործիչը վճարել էր պահանջվող գումարը։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան