Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) 

«Հրապարակ». Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չունի լուրջ մրցակից

ԱՐԽԻՎ

«Հրապարակը» զրուցել է ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանի հետ, ում հետ զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

-Պարոն Թորոսյան, ինչպե՞ս եք գնահատում 2013 թվականի ընտրությունները՝ մասնավորապես ընդդիմադիր թեկնածու չունենալու առումով: Սպասելի՞ էր արմատական ընդդիմության նահանջը այս նախագահական ընտրություններին, եթե հիշենք, թե որքան խոստումնալից էր Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը մեծ քաղաքականություն, և ինչքան հույսեր էին կապում նրա հետ:
-Կարելի էր կանխատեսել, որովհետև լուրջ խնդիրներ կան բազմակուսակցական համակարգում, ցավոք սրտի, բազմակուսակցական համակարգը Հայաստանում դեռևս չկայացած՝ սկսեց այլասերվել: Մնացածը դրա հետևանքներն են: Այն, ինչ կապված է Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձի հետ, չուներ անհրաժեշտ կազմակերպչական նախապատրաստություն և ուղղակի տարբեր կուսակցությունների ու մարդկանց նախընտրությունների վրա էր կառուցված, մինչդեռ իրական քաղաքական կյանքը կառուցված է լինում կուսակցությունների գործունեության վրա: Եվ քանի որ մինչ այդ վերադարձը անհրաժեշտ կազմակերպչական աշխատանքները չկային, ուղղակի մեխանիկական հանրագումար ստացվեց, տարբեր քաղաքական ուժերի և այլն, որոնք ևս կայացած չէին: Ստացվեց այն, ինչ պիտի ստացվեր: Դրանից ավելի մեծ արդյունք պարզապես հնարավոր չէր ունենալ:

-Պարոն Թորոսյան, ընդդիմադիր թեկնածուներն իրենց չառաջադրելու որոշումներում մեղադրում են իշխանություններին, թե մրցակցային հնարավորություն չի ստեղծում, և Սերժ Սարգսյանի նպատակն է վերարտադրվել դաշտն ամայացնելու ճանապարհով, Ի՞նչ եք կարծում ընդդիմությունը հետևողական պայքարով չե՞ր կարող ցանկալի արդյունքի հասնել և ստեղծել այդ մրցակցությունն իր իսկ մասնակցությամբ:

-Խնդիրը, որ գոյություն ունի Հայաստանում, այն է՝ իշխանությունը մեղադրում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ իշխանությանը: Երկուսն էլ լավ չեն հասկանում, որ իրենք մեկ ամբողջական ու անբաժանելի համակարգի մի մասեր են՝ բազմակուսակցական համակարգի, ու հենց դա չպատկերացնելն է պատճառներից մեկը, որ բազմակուսակցական համակարգը չի կայանում: Բոլոր խնդիրներն էստեղ պետք է փնտրել, ոչ թե միմյանց մեղադրել տարբեր մեղքերի մեջ, բոլորի արածներն ու թերությունները պետք է շտկել՝ հասկանալով, որ բազմակուսակցական համակարգը, ինչպես արդեն ասացի, Հայաստանում դեռ չևավավորված այլասերվեց:  

-Սերժ Սարգսյանն առանց մրցակցի է գնում ընտրությունների, ի՞նչ կարգավիճակում է նա հայտնվել: Սա դյուրի՞ն ճանապարհ է, թե՞ հակառակը' ավելի մեծ պատասխանատվության առջև է նա կանգնած:
-Միգուցե դյուրին ճանապարհ՝ առաջիկա ընտրությունների տեսակետից, կարծում եմ, բոլորի համար ակնհայտ է, որ մրցակից չի ունենալու: Բայց մյուս կողմից վստահ եմ, որ երկրի առջև ծառացած են լուրջ խնդիրներ, մասնավորապես, բազմակուսակցական համակարգի կայացման առումով, և ակնհայտ է, որ այսօր, որպես նախագահ և որպես թեկնածու, որը, ցավոք սրտի, լուրջ մրցակից չի ունենալու առաջիկա ընտրություններում, գրեթե հաստատապես ապագա նախագահ՝ իրեն հուզելու են այս հարցերը: Եվ գլխավոր խնդիրներից մեկը, որը պիտի լուծի առաջիկայում, այստեղ լուծումներ որոնելն է:

-Պարոն Թորոսյան, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի ու արմատական ընդդիմության թեկնածու չունենալը որակվեց որպես բոյկոտ 2013-ի ընտրություններին, համամի՞տ եք, որ սա բոյկոտ է:

-Իհարկե ոչ, և ի՞նչ բոյկոտ, ինչպե՞ս... Այդ նույն մարդիկ ընդամենը մի քանի ամիս առաջ, մի քանի շաբաթ առաջ բոլորովին ուրիշ տրամադրությունների մեջ էին, բոլորովին ուրիշ կանխատեսումներ էին արվում տարբեր քաղաքական ուժերի, գործիչների կողմից, ու այդ ամենը չի մոռացվել: Ցավոք սրտի, այդ ամենը հետևանք է նրա, ինչ արդեն ասացի, և այստեղ առանձնացնել կուսակցություններին , առանձին-առանձին դիտարկել,կարծում եմ՝ ճիշտ չի: Ընդհանուր խնդիր գոյություն ունի Հայաստանի բազմակուսակցական համակարգում: Այս հարցին պետք է կարողանան լուծում գտնել՝ որպես Հայաստանին գլխավոր մարտահրավեր առաջիկայի համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը
Ամենադիտված