Թունիսցին գրազի պատճառով կերել է 28 հում ձու և մահացել
Աշխարհ
Թունիսի բնակիչը մահացել է` ուտելով հավի 28 հում ձու. հայտնում է Agence France-Presse-ը` հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին: Ինչպես նշվում է, միջադեպը տեղի է ունեցել երկրի կենտրոնական հատվածում գտնվող Քաիուրան քաղաքում: 20-ամյա Դաու Ֆաթնասին գռազ էր եկել իր ընկերների հետ, որ կկարողանա մեկ օրվա ընթացքում 28 հում ձու ուտել: Ֆաթնեսին հաղթել է գրազը` ուտելով պահանջվող 28 ձուն, սակայն վերջում ցավ է զգացել փորի հատվածում, ինչից հետո արագ տեղափոխվել է հիվանդանոց: Սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:
Գրազի գումարի չափը հայտնի չէ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)