Բարաք Օբաման բացահայտել է իր անձնական կյանքի երջանկության գաղտնիքը
ԱՄՆ
Բարաք Օբաման բացահայտել է, թե ինչպես է կարողանում պահել ջերմ հարաբերություններն իր կնոջ հետ: ԱՄՆ-ի նախագահն ու առաջին տիկինն առաջին անգամ ընտրություններից հետո հարցազրույց են տվել ABC գործակալության լրագրող Բարբարա Վոլթերսին:
Բարաք Օբաման նշել է, թե ինչն է իրենց 21-ամյա ամուսնության երջանկության բանալին. «Մենք ամուսանացած ենք շուրջ 20 տարի, և ինչպես յուրաքանչյուր ամուսնական զույգի մոտ, այնպես էլ մեզ մոտ լինում են անկումներ և վերելքներ, սակայն եթե դու շարունակում ես աշխատել այդ ուղղությամբ, ապա սերն ու հարգանքը խորանում են»: Իսկ Միշելն ավելացրել է, որ իրենց կյանքում շատ երջանիկ պահեր են պատահում:
Այն հարցին, թե ինչու Միշելը չի զբաղվում քաղաքականությամբ, Օբաման պատասխանել է, որ վերջինս չունի քաղաքականության համար այդքան անհրաժեշտ համբերատարություն:
Բարաք Օբաման և Միշելն ամուսնացել են 1992-ին. նրանք հանդիպել են իրավաբանական գրասենյակում, որտեղ միասին էին աշխատում: Նրանք ունեն երկու դուստր՝ Մաշա և Սաշա անուններով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)