13 մարդ է մահացել, 37-ը՝ վիրավորվել Էկվադորում ավտոբուսի շուռ գալու պատճառով
Աշխարհ
Էկվադորում ավտոբուսի շուռ գալու պատճառով 13 մարդ է մահացել, 37-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է Express անգլիական պարբերականը:
Ոստիկանության ղեկավար Գուստավո Թերանը նշել է, որ դեպքը տեղի է ունեցել Տունգուրահուա նահանգում, և պատահարի պատճառ կարող էր դառնալ արագությունը:
Երթուղային պատահարները Էկվադորում գրանցված մահերի թվով երկրորդ են՝ համաձայն կառավարության տվյալների:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան