ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշը վերակենդանացման բաժանմունքում է
ԱՐԽԻՎ
ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը դեռևս նոյեմբերից բուժում էր ստանում բրոնխիտի դեմ. գրում է BBC-ն:
Ջորջ Բուշ ավագը, ով գտնվում էր Հյուսթոնի հիվանդանոցում, բարձր ջերմությունով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Այս մասին հայտնել է նրա ընտանիքի մամլո քարտուղար Ջիմ Մակգրեթը:
Նրա խոսքերով՝ նախագահի գիտակցությունը տեղում է: Մամլո քարտուղարը նշել է, որ Բուշը դեռևս կիրակի օրվանից գտնվում էր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Ջորջ Բուշի ընտանիքը նրա հետ է գտնվում է հիվանդանոցում:
88-ամյա քաղաքական գործիչը նոյեմբերին հոսպիտալացվել էր ուժեղ հազի պատճառով: Ակնկալվում էր, որ դեկտեմբերի սկզբին նրան դուրս կգրեն, սակայն ջերմության բարձր լինելու պատճառով այդ որոշումը հետաձգվել է:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)