Ադրբեջանի նախագահը համաներում է շնորհել լրագրողներին ու քաղբանտարկյալներին
ԱՄՆ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաներում է շնորհել 87 քաղաքացու. գրում է APA ադրբեջանական գործակալությունը: Համաձայն տվյալ փաստաթղթի՝ դատապարտյալների 79-ն ամբողջովին ազատվել է իր հետագա պատիժը կրելուց, ևս 4 հոգի ազատվել է ուղղիչ աշխատանքներից, նույնքանն էլ՝ տուգանքներից:
Համաներման ցուցակում հայտնված մարդկանց շարքում են Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի, Վրաստանի, Բանգլադեշի և Նիգերիայի քաղաքացիներ: «Кавказский узел»-ի տվյալներով՝ ազատության մեջ են հայտնվել նաև ԵԽԽՎ-ի զեկուցագրի կազմած քաղաքական բանտարկյալների ցուցակում հայտնված քաղաքացիներից 13 հոգի:
Ազատության մեջ են հայտնվել նաև լրագրողներ ու, այսպես կոչված, «հիջաբի բանտարկյալներ», այսինքն՝ այն ակտիվիստները, որոնք ակտիվորեն հանդես էին գալիս Ադրբեջանում հասարակական վայրերում հիջաբի կրելն արգելող օրենքի դեմ, սակայն որոնց պաշտոնապես բանտարկել էին քրեական հանցագործություններ կատարելու մեղադրանքով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)