Կառավարությունն աճուրդի է հանել ԱԳՆ-ի շենքը
Հայաստան
Գործադիրը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է Երևան քաղաքի Կառավարական թիվ 2 մասնաշենքում գտնվող մոտ 14.5 հազար քառ. մետր մակերեսով շենք-շինություններն օտարել դասական աճուրդով։ Նշված գույքի մեկնարկային գինն է ավելի քան 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։ Վաճառքի գնի 70 տոկոսը վճարվելու է ՀՀ պետբյուջե, 30 տոկոսը՝ Երևան համայնքի ֆոնդային բյուջե։
Ներկայացնելով նախագիծը՝ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ասաց, որ հաշվի առնելով, որ հանրությունը նշված գործարքի նկատմամբ ունի մեծ հետաքրքրություն, հետևաբար, գործարքը ավելի թափանցիկ և հասարակությանը հասանելի դարձնելու նպատակով՝ նախագծով նախատեսվում է որպես նախօրոք հայտնի գնորդ «Տանգո» ՓԲԸ-ի հետ կնքել օտարվող գույքի նախնական պայմանագիր՝ սահմանելով, որ ավելի բարձր արժեքով գույքի օտարումը իրականցնելու նպատակով կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը թույլաատրվում է կազմակերպել դասական աճուրդ:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի