Նիկոլ Փաշինյանի առաջադրումը խիստ անհրաժեշտություն է
ԱՐԽԻՎ
Հռչակագրային ՀԱԿ-ի քաղխորհդի անդամ Ռուբեն Թորոսյանը հայտարարություն-առաջարկություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
«Փաշինյանի թեկնածության մասին.
Հարգելի գործընկերներ,
այնպիսի իրավիճակ է ստեղծվել ՀՀ Նախագահի ներկա ընտրությունում, որ «ավազակաիշխանության» դեմ պայքարում, Նիկոլ Փաշինյանի նման գործչի մասնակցությունը, որպես ՀՀ Նախագահի թեկնածու, խիստ անհրաժեշտություն է դարձել:
Ի դեպ, Ս.Սարգսյանն արդեն իսկ սկսել է իր թաքնված ընտրախախտումները, սակայն, հայտարարված թեկնածուներից և ոչ մեկը դեռևս չի համարձակվում արձագանքել դրանց:
Գտնում ենք, որ ճիշտ կլինի դիմել Փաշինյանին, չառաջադրվելու իր դիրքորոշումը վերանայելու համար:
Իսկ Փաշինյանին կոչ ենք անում դա չընկալել, որպես իր անձնական խնդիր»:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)