Ռիսկայնությունը կգնահատվի որոշակի մեթոդաբանությամբ
Հայաստան
ՀՀ կառավարությունը հաստատել է՝
- Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017 թթ. ռազմավարությունը,
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտային տեսչության կողմից ռիսկի վրա հիմնված ավտոտրանսպորտային միջոցներով իրականացվող ուղևորափոխադրումների գործունեության ստուգման մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը,
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ռիսկի վրա հիմնված ստուգման մեթոդաբանությունը, սահմանել օրգանական գյուղատնտեսական սննդամթերքի ներմուծման և արտահանման կարգը, սննդամթերքն ուղեկցող օրգանական հավաստագրի ձևը,
- ՀՀ 2013-2015 թթ. անտառապահպանական ծառայությունների ծրագիրը, սահմանել մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների մշակման ու հաստատման կարգը,
- իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տվյալների փոփոխության դեպքում պետական միասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունների' ինքնաշխատ կերպով փոփոխման կարգը, ինքնաշխատ կերպով փոփոխման ենթակա տվյալների և դրանց բազաների ցանկերը,
- հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի