Պատվոգիր՝ հայ-ռումինական կապերի ամրապնդման համար
ԱՐԽԻՎ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրավիրվել է Հայաստանում Ռումինայի դեսպանատուն, որտեղ դեսպան Կրինա Պրինարիուն Ռումինիայի դիվանագիտական հարաբերությունների 150ամյակի առթիվ նախարարին հանձնել է պատվոգիր: Դեսպանը, շնորհավորելով նախարարին, շեշտել է նրա անձնական ներդրումը հայ-ռումինական կապերի ամրապնդման, մասնավորապես, կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման գործում: Հանդիպման ընթացքում նշվել է, որ հայ-ռումինական կրթական համագործակցության արդյունքում Բուխարեստի համալսարանում բացվել է հայկական ամբիոն, ակտիվացել է սովորողների շարժունությունը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել պարգևի համար՝ նշելով, որ երկկողմ համագործակցությունը, հատկապես ուսանողների փոխանակման ծրագրերը, զարգացման հեռանկար ունեն:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)