Ռուսաստանն ու Չինաստանը կնախաձեռնեն ատոմակայանի կառուցման երկրորդ փուլը
Աշխարհ
Ռուսաստանն ու Չինաստանը կնախաձեռնեն Թիանվան ատոմակայանի կառուցման երկրորդ փուլը: Այս մասին տեղեկացնում է Ria- Novosti գործակալությունը:
Դեկտեմբերի 27-ին որոշվեց հիմնադրել Թիանվան ատոմակայանի երրորդ և չորրորդ միավորները Ջիանգսու նահանգում: Երկու երկրների միջև պայմանագրի համաձայն՝ ատոմակայանը պետք է զինվի ռուսական VVER-1000 ռեակտորներով: Թիանվանի ատոմակայանն ամենամեծ հաստատությունն է երկկողմանի պայմանագրի սահմաններում: Ատոմակայանի կառուցման պայմանագիրը ստորագրվել էր 1997 թվականին:
Առաջին փուլի համար Ռուսաստանը Չինաստանին տրամադրել էր 2,5 մլրդ դոլարի վարկ, որից 1,4 միլիարդն օգտագործվել է:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան