Մանկապարտեզի մասնաշենքը վերադարձվել է Դիլիջան համայնքին․ Փաշինյան
Հրապարակումներ
Դատարանի վճռով հաստատված հաշտության համաձայնության արդյունքում՝ Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող՝ 891,1 քմ մակերեսով անշարժ գույքը՝ մանկապարտեզի մասնաշենքը, վերադարձվել է Դիլիջան համայնքին։ Մանկապարտեզի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 85 միլիոն 935 հազար դրամ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։