Պատգամավորի օգնականի պատասխանը Ռոբերտ Մելքոնյանին՝ նախկին ուսադիրներիցդ ամաչի՛
Հասարակություն
Պատգամավորի օգնականի պատասխանը Ռոբերտ Մելքոնյանին.
Նախկին փոխոստիկանապետին հորդորում եմ. «Նախկին ուսադիրներիցդ ամաչի՛: Պետական ծառայողի վրա սարքված վիրավորանքն ես պաշտպանում: Թուրքերի ու ադրբեջանցիների ջաղացին ես՞ ջուր լցնում: Օրենք չե՞ս հարգում: Կարո՞ղ է օրենքը չի սահմանում այդ տուգանքը և տուգանքի չափը: Հիշեցնել հարակավո՞ր է ոստիկան աշխատածդ ժամանակ ինչքան մարդու արյուն ես խմել: Հիշեցնե՞նք «մարտի 1»-ը, թե՞ մյուս գործողություններդ: Թե՞ օգտվելով գաղտնի հարցման հնարավորությունից վեր հանենք անձնական գործիդ և որոշ այլ արարքներիդ առնչվող փաստեր: Չնայած վստահ եմ ժողովուրդը ամեն ինչ հասկանում է ու անշուշտ գիտի քո մասին: Առայժմ այսքանը բլոգեր - գնդապետ»:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Երբ կարդացի բլոգեր Էդգար Բարսեղյանի դեմ ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի կողմից իրականացվող դատական գործընթացի մասին, հիշեցի Իլֆի ու Պետրովի ՙՙ12 աթոռ՚՚-ի հանրահայտ հերոսին, երբ նա մի քանի լեզվով ողորմություն էր խնդրում. ՙՙՄսյո ժը նեմանժը պա սի ժյուղ՚՚, հիշեցնելով իր կոչումները, պաշտոնները եւ դումայի պատգամավոր լինելը:
Հարգելի բլոգերներ, ՙՖԲ՚՚-ի օգտատերեր եկեք հանգանակություն կատարենք, վերականգնենք ԲՀԿ-ական պատգամավորի ՙՙբարոյական՚՚ վնասը...Նաեւ ձեռի հետ մի երկու-երեք կոստյում գնենք, եվրոպաներում երեւելի երեւալու համար...
Հ.Գ. Գուցե ես պատգամավորին հասկանայի, եթե նա բարոյական վնասը գնահատեր մեկ լումա, կամ գոնե մեկ դրամ...»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը