Նավթ՝ շուկայում հայտնված ձկնկիթի մե՞ջ
Հասարակություն
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս շուկայում հայտնվել են կարմիր և սև ձկնկիթներ, որոնց արժեքը սկսվում է 1000 դրամից: Lurer.com-ի հետ զրույցում «Սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանն ասաց, որ հնարավոր չէ՝ ձկնկիթն ունենա այդ արժեքը:
«Այդպիսի բան չի լինում, ձկնկիթն այդքան չի կարող արժենալ, նույնիսկ 4000-ը շատ կասկածելի գին է»:
Ըստ պարոն Պողոսյանի մեկնաբանության՝ դրանք ձկնկիթ չեն, այլ՝ ուղղակի կեղծիք:
«Ես չեմ ուզում մեր ընթերցողները ահաբեկվեն, բայց դրանց բաղադրության մեջ մտնում է ամեն ինչ՝ նավթից սկսած: Ձկնկիթի պատրաստման այդպիսի եղանակներ գոյություն ուեն, բացի այդ, դրանց մեջ կան նաև բիոլոգիական նյութերից կազմված այլ խառնուրդներ:
Արմեն Պողոսյանի խոսքով՝ հնարավոր չէ տեսքից որոշել ձկնկիթի իրական բաղադրությունը և նման կասկածելի արժեք ունեցող ձկնկիթի հանդիպելիս խորհուրդ է տրվում ահազանգել Սննդի պետական տեսչություն: Արմեն Պողոսյանը չի բացառում նաև, որ այդքան էժանագին ձկնկիթների մեջ օգտագործվում է նաև դոնդող:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը