Հնարավոր է՝ Հյուսթոնին սպանել են 1,5 մլն դոլար պարտքի համար
Աշխարհ
Ուիթնի Հյուսթոնի մահվան հանգամանքները քննող անձնական դետեկտիվը եկել է այն եզրակացության, որ հայտնի երգչուհին կարող է իրականում սպանված լինել նարկոդիլլերների պատվերով ՝ 1,5 մլն ԱՄՆ դոլար պարտքի պատճառով:
Հիշեցնենք, որ 48-ամյա Հյուսթոնի մարմինը գտել էին փետրվար ամսին, Լոս Անջելեսի Beverly Hilton հյուրանոցի լոգարանում: Հետքաննությունը պարզել էր, որ երգչուհին խեղդվել էր: Նրա մահվան պատճառները փորձագետները համարել էին աթերոսկլերոտիկ սրտային հիվանդությունը և թմրանյութերի օգտագործումը: Դետեկտիվ Պոլ Հուեբլը հավաստիացնում է, որ իր մոտ տեսաձայնագրություն կա, որում երկու տղամարդ պարբերաբար այցելել են Հյուսթոնին Beverly Hilton-ում և պահանջել իրենց պարտքը:
Նա ենթադրում է, որ հենց այդ մարդիկ կարող են լինել երգչուհուն սպանողները: Սպանության մասին են վկայում նաև Հյուսթոնի մարմնի վրայի կապտուկները, դրանից ենթադրվում է, որ նա մահվանից առաջ պայքարել է կյանքի համար:
Հուեբլը սակայն նշում է, որ իր կողմից հավաքված փաստերը ապացույցներ չեն այն բանի, որ Հյուսթոնին իսկապես սպանել են, բայց դրանք կարող են հիմք դառնալ կրկնակի հետաքննության համար: Ներկայումս այդ նյութերը փոխանցվել են ՀԴԲ՝ քննության համար:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)