Ջանեթ Ջեքսոնի հարսանիքը կկայանա գարնանը
ԱՐԽԻՎ
Ջանեթ Ջեքսոնի պսակադրությունը կանցկացվի Քաթարեում՝ ամուսնու հայրենիքում: Մայքլ Ջեքսոնի փոքր քույրը գաղտնի նշանադրվել էր միլիարդատեր Վիսամ Ալ Մանի հետ, ում հետ հանդիպում էր դեռևս 2010 թվականից:
37-ամյա գործարարը 46-ամյա երգչուհուն նվիրել է մեծ, թանկարժեք մատանի, որը նա «շատ է վախենում կորցնել», գրում է Daily Mail-ը:
Հարսանիքը կկայանա 2013 թվականի գարնանը: Ջանեթ Ջեքսոնը բեմում հայտնվեց 7 տարեկանում: 1976 թվականին նկարահանվել է The Jacksons սերիալում: Երգչուհուն լայն ճանաչում բերեց Control ձայնասկավառակը, որը թողարկվեց 1986 թվականին: Ըստ Billboard ամսագրի՝ արտիստը մտնում է փոփ երաժշտության ողջ պատմության մեջ ամենավաճառվող կատարողների ցուցակ, գրում է news.guru.ua–ն:
Ի դեպ, նախատեսվում է, որ այս հարսանիքը իր ճոխությամբ հիշվելու է դեռ երկար տարիներ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)