Էդգարն ու Նադեժդան Լոս Անջելեսում ներկա կգտնվեն Լեդի Գագայի համերգին
Հասարակություն
Երաժիշտ, «Armenoids» խմբի հիմնադիր, «Եղբայրներ» հեռուստասերիալի դերասան Էդգար Ռոստոմյանն իր ծննդյան տարեդարձի օրը՝ դեկտեմբերի 17-ին, BRAVO.am-ին ասել էր, որ կինը՝ մոդել Նադեժդա Հովհաննիսյանը, իրեն շատ մեծ նվեր է արել, որի մասին կբարձրաձայնի միայն որոշ ժամանակ անց:
«Նա Միացյալ Նահանգներ ուղեւորության երկու տոմս էր գնել նախօրոք, որպեսզի Ամանորն այնտեղ անցկացնենք: Այդ մասին հայտնեց միայն ծննդյանս օրը:): Այս հրաշալի անակնկալը համընկավ գործնական մի առաջարկի հետ, որը ստացել եմ իմ լավ ընկեր, «System of a Down» խմբի բաս-կիթառահար Շավո Օդաջյանից»,-պատմել է Էդգար Ռոստոմյանը՝ նշելով, որ հիմա կնոջ հետ Լաս Վեգասում է:
Ամերիկայում իր կարիերան շարունակելու մասին է մտածում նաեւ երաժշտի կինը. «Նադեժդան համապատասխանում է մոդելների միջազգային չափանիշներին, ինչպես Կլաուդիա Շիֆերը, Սինդի Քրոուֆորդը, Նաոմի Քեմփբելը եւ այլք: Հնարավոր է, որ այստեղ ֆոտոշարքերով հանդես գա կամ բրենդային ընկերություններ ներկայացնի: Արդեն սկսել ենք աշխատել մենեջեր Լիլիթ Չախալյանի հետ, որն էլ պետք է ներկայացնի կնոջս»:
Զույգը հիմա վայելում է հանգիստը՝ այցելելով ժամանցի ու տեսարժան վայրեր. «Դեկտեմբերի 20-ից այստեղ ենք: Բիզնես-վիզա ունենք, որը հնարավորություն է տալիս ազատ տեղափոխվել ԱՄՆ-ից Հայաստան եւ հակառակը: Ցուցադրությունները, ֆիլմի նկարահանումները չեն տուժի: Գործնական հանդիպումներից հետո ամեն ինչ կհստակեցվի»:
Էդգարն ու Նադեժդան մոտ օրերս ներկա կգտնվեն երգչուհի Լեդի Գագայի լոսանջելեսյան համերգին, որից հետո կրկին կվերադառնան Լաս Վեգաս:
{gallery}217{/gallery}


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը