Անդրեի ամենահիշարժան Ամանորը
Հասարակություն
Armstar.am-ը փորձեց պարզել երգիչ Անդրեից, թե երբ է եղել նրա ամենահետաքրքիր Ամանորը. «Ամենահետաքրքիր Ամանորն ինձ համար եղել է 2008 թ-ին՝ Լաս Վեգասում: Ընկերներիս հետ շատ ուրախ դիմավորեցի Ամանորը, և հետո ուղիղ ժամը 23:30-ին գնացի Սելին Դիոնի մենահամերգին: Դա անբացատրելի երեկո էր՝ սմոքինգ, լիմուզին, համերգ…մի խոսքով՝ իմ կյանքի ամենաշքեղ Ամանորներից էր»,- կայքի լրագրողի հետ զրույցում պատմել է Անդրեն:
Խոսելով իր ստացած ամենահիշարժան ամանորյա նվերի մասին՝ երգիչն ասաց, որ այն իր համար եղել է 2006-ին՝ «Եվրատեսիլին» մասնակցության մասին լուրը. «Շնորհակալ եմ Հանրային հեռուստատեսության ողջ անձնակազմին, որ այդ օրն իսկապես հիշարժան դարձրին»:
Ինչ վերաբերում է այս տարվա Ամանորին, ապա երգիչն այն պատրաստվում է անցկացնել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում՝ իր մտերիմ ընկերների հետ։ «Վստահ եմ՝ հրաշալի տոն է սպասվում ինձ և իմ ընկերներին»,-եզրափակել է Անդրեն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը