Լիլիթ Հովհաննիսյան. Իմ երգերն իմ անձնական կյանքի հետ ոչ մի կապ չունեն
Հասարակություն
-Հարգելի՛ Լիլիթ, «Դե Ֆակտո» ամսագիրը Ձեզ ճանաչել է «Տարվա երգչուհի», ինչի առթիվ շնորհավորում ենք Ձեզ։ Դուք ինչպե՞ս կգնահատեք 2012թ. Ձեր գործունեությունը, ի՞նչ ձեռքբերումներ և բացթողումներ եք ունեցել։
-Շնորհակալ եմ, ձեռքբերումներիս մասին երևի թե կլռեմ։ Հաճելի է, երբ դրանց մասին խոսում են ուրիշները, իսկ բացթողումներ միշտ կան ինձ նման մաքսիմալիստի համար. միշտ թվում է թե ինչ-որ բան թերի է իմ աշխատանքներում, և այդ բացերը լրացնելու համար ջանքեր չեմ խնայում։
-Եթե փորձեք Ձեր կյանքը փուլերի բաժանել, ի՞նչ փուլեր կնշեք, այժմ ո՞ւր եք հասել։
-Ես դեռ շատ երիտասարդ եմ և դժվարանում եմ փուլերի բաժանել կյանքս։ Կասեմ միայն, որ հիմա մի փուլում եմ, որտեղ ամեն բան ներդաշնակ է ու դրա շնորհիվ է, որ ստեղծագործական խոչընդոտներն իմ կողմից հաղթահարվում են շատ հեշտությամբ։
-Ըստ Ձեզ՝ ո՞ր երգն է (կամ տեսահոլովակը) Ձեզ ամենամեծ հաջողությունը բերել։
-Ինքնուրույն երաժշտական քայլերիցս առաջինն իմ հեղինակած «Նրան» երգն ու այդ երգի տեսահոլովակն էին։ Այդ աշխատանքը մինչ օրս շատ թանկ է ինձ համար։
-Ինչպե՞ս են դրսևորվում Ձեր ուրախությունն ու տխրությունը։
-Օրինակ, ուրախանալիս կարող եմ շատ բարձր ծիծաղել ու ճչալ, տխուր ժամանակ մի քանի օր կարող եմ պարզապես չխոսել։
-Ձեր երգերը հոգու խորքում ինչ-որ մեկին նվիրո՞ւմ եք, ունե՞ք նման երգեր։
-Իմ երգերից միայն մեկն ունի կոնկրետ հասցեատեր՝ «Մայրիկ» երգը։ Մնացածը իմ անձնական կյանքի հետ ոչ մի կապ չունեն։
-Հետաքրքիր է իմանալ Ձեր տեսակետը, այսօր մեր երգարվեստը զարգացման ո՞ր փուլում է գտնվում, ինչպե՞ս կբնորոշեք։
-Երգարվեստ ասվածը լայն հասկացողություն է, երբեմն այդ բառի տակ հասկանում են միայն փոփ մշակույթը, որը կարծում եմ այժմ ծաղկման էտապում է, իսկ մնացած ուղղությունների մասին ինչ-որ բան ասել դժվարանում եմ։
-Մոտենում է Ամանորը, ի՞նչի մասին եք երազում, ի՞նչ ծրագրեր ունեք հաջորդ տարվա հետ կապված։
-Երազանքներս ավելի շատ նման են ծրագրերի։ 2013թ. շարունակելու եմ աշխատել ավելի եռանդուն, միայն թե… Աստված առաջ։
Հարցազրույցը՝ «Դե ֆակտո» ամսագրի


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը