Փոխվարչապետը զորամաս է այցելել
Հասարակություն
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ, այսօր եղավ Արմավիրի մարզում տեղակայված զորամասերից մեկում: Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿՆ Հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ա. Գեւորգյանը շրջայց կատարեց զորամասում, ծանոթացավ զինվորների առօրյային, հանդիպեց սպայական կազմի հետ: Փոխվարչապետը զինվորներին ու սպաներին շնորհավորեց Նոր տարվա եւ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, կայունություն եւ առողջություն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը