Սիրուշոն, Լիլիթն ու Նազենին ամենաաստղայի՞նն են
Հասարակություն
Կարմիր գույնը կարելի է անվանել ամենաաստղայինը: Ի վերջո, էլ ինչով կարելի է գեղեցկացնել կարմիր գորգը, եթե ոչ այդ երանգի զգեստով: Զարմանալի չէ, որ գեղեցկուհի հայտնիները հաճախ ընտրում են հենց այդ գույնը:
Առավել հաճախ կարմիր զգեստի «օգնությանն» է դիմում երգչուհի Սիրուշոն: Նա այդ երանգի զգեստներով հայտնվում է ոչ միայն տեսահոլովակներում, այլև տարբեր միջոցառումների: Ամենատպավորիչն ու թարմը, թերևս, երգչուհու նոր կերպարն էր, որով նա ներկայացավ «ՊռեԳոմեշ» տեսահոլովակում:

Շատերն են հիշում Լիլիթ Հովհաննիսյանի կարմիր, երկար ու լայն բացվածքով զգեստը, որով երգչուհին ներկայացավ Միհրան Ծառուկյանի հետ զուգերգի տեսահոլովակում:
Երգչուհի Քրիստինե Պեպելյանն էլ կարմիր ու երկար զգեստով ելույթ ունեցավ իր մենահամերգին: Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը հենց կարմիր զգեստով որոշեց վարել Հայաստանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլը»:

Նազենի Հովհաննիսյնաը երկարափեշ կարմիր զգեստով ներկայացել է Արևիկ Սիմոնյանի ցուցադրությանը: Մի անգամ էլ, Սիլվա Հակոբյանն է որոշել հագնել կարմիր գույնի ոչ երկար զգեստ: Երգչուհի Սյուզան Մարգարյանը` կարմիր զգեստը հագին, Ձմեռ պապի հետ նկարահանվել է իր ամանորյա տեսահոլովակում:
Հաղորդավարուհի Լիլիթ Մելքոնյանին, երգչուհիներ Էմմա Ասատրյանին, Եվա Ռիվասին, Արմինկային և այլ հայտնիների ևս առիթ ունեցել ենք տեսնելու աստղային կարմիր գույնի զգեստով, որոնց կարող ես ծանոթանալ լուսանկարների միջոցով:
esyes.am
{gallery}318{/gallery}


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը