Արմո. Ես ընկերուհի չունեմ
Հասարակություն
2 օր առաջ համացանցում լուրեր տարածվեցին այն մասին, որ երգիչ Արմոն և «Եռաչափ սեր» սերիալից Ինգան՝ նույն ինքը Եվան, ընկերություն են անում:
Ըստ esyes.am կայքի, Եվան հերքել է լուրերը, իսկ Արմոն՝ հաստատել. մեջբերում ենք. «Եվան չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ՝ նշելով, որ չի ուզում խոսել անձնական թեմաներից, իսկ Արմոն esyes.am-ի հետ զրույցում չհերքեց իր և Եվայի միասին լինելը՝ ասելով հետևյալը. «Ընկերություն ենք անում, բայց չենք ուզում այդ մասին խոսել»»:
Այս նյութի հրապարակումից հետո, Արմոն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ այդ ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում:
Այն ճշտելու համար ArmStar.am–ը զրուցեց երգչի հետ, ով ասաց հետևյալը.
«Չգիտեմ, թե այլ կայքեր ինչ ինֆորմացիա են տարածել, համենայն դեպս ես Եվայի հետ նման հարաբերությունների մեջ չեմ: Մենք պարզապես ընկերներ ենք: Esyes.am կայքի հարցին ես պատասխանել եմ, որ Եվան իմ ընկերուհին չէ: Ու պետք էլ չի, որ դուք ինչ-որ բան գրեք: Աղջկան ուղեկցելը, որևէ սրճարանում նրան ինձ հետ տեսնելը, դեռ չի նշանակում, թե այդ աղջիկն իմ ընկերուհին է: Չգիտեմ՝ ով ինչ կարող է ասել կամ չասել, համենայն դեպս ես եմ որոշում, թե ով է իմ ընկերուհին: Իսկ ներկայում ես ընկերուհի չունեմ»,- նշեց Արմոն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը