«Առավոտ». ՀՀ նախագահի թեկնածուն 1000 դրամ կանխավճար է թողել հաշվեհամարում
Հայկական Մամուլ
«Առավոտ»-ի տեղեկություններով՝ ֆիզիկոս, նախագահի թեկնածու Մհեր Հայրապետյանը ընտրական 8 միլիոն դրամ գրավը դեռ չի վճարել ու Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել միայն առաջադրման փաստաթղթերը՝ առանց գրավի անդորրագրի: Նա առայժմ 1000 դրամ կանխավճար է թողել Կենտրոնական բանկի հաշվեհամարում ու վճարված 1000 դրամի անդորրագիրը կցել Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերին:
«Առավոտ»-ի հետ զրույցում ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հաստատեց այս տեղեկությունը: Նա նաև ասաց, որ Հայրապետյանն ու այլ թեկնածուները դեռ ժամանակ ունեն լրացնելու թերի փաստաթղթերը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին