Մարզպետը միշտ պտի գալստուկով, կոստյումով էղնի, որ իրան հարգեն. Աշոտ Գիզիրյան
Հայկական Մամուլ
Դեկտեմբերի 27-ին Գյումրիում տեղի ունեցած մարզխորհրդի նիստից հետո լրագրողները մարզպետ Աշոտ Գիզիրյանին հարցրին, թե ինչպես է անցկացնելու Ամանորը: Մարզպետը պատասխանեց. «Ամանորն ընտանիքիս հետ եմ անցկացնելու: Ես Ձմեռ պապիկին էլ եմ հավատում: Քչակեր եմ, չեմ նայում սեղանին ինչ կա-չկա: Փախլավա եմ շատ սիրում, բայց հատկապես կնոջս պատրաստածը»: Ապա, լրագրողներին շնորհավորելով Նոր տարվա կապակցությամբ, ասաց. «Էսօր մամուլի օրը չէ, բայց մամուլից ենք խոսում: Չեմ ասում մամուլից պետք է վախենալ, բայց մամուլի շնորհիվ պաշտոնյաներն ավելի զսպված են լինում: Ես ավելի շատ եմ սիրում ինձ քննադատողներին: Մարզպետը միշտ պտի գալստուկով, կոստյումով էղնի, որ իրան հարգեն, թե չէ, որ թրաշված չեղնի, նայողը պետք է ասի՝ սա ի՞նչ համայնքի ղեկավար»: Լրագրողների այն հարցին, թե Սամվել Բալասանյանը սատարելու է Սերժ Սարգսյանին առաջիկա նախագահական ընտրություններում, մարզպետն ասաց. «Ո՞ւր ա Բալասանյանը, թող նա պատասխանի՝ սատարելու է, թե ոչ»: Քաղաքապետը չարձագանքեց մարզպետի հորդորին:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին