ԱՄՆ-ում փոթորկին զոհ է գնացել 16 մարդ
ԱՄՆ
ԱՄՆ-ում դեկտեմբերի 27-ին երկրի հյուսիս-արևելյան շրջաններին վրա հասած ձնաբքերի և անձրևների պատճառով մահացել է 16 մարդ. հայտնում է CBC News-ը:
Մահացության հինական պատճառը սառցակալած ճանապարհներին տեղի ունեցած վթարներն են: Մի քանի մարդ էլ մահացել է ծառերի փլուզման հետևանքով: Բացի այդ, Արքանզաս նահանգի ավելի քան 200 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայի:
Փոթորիկը, որն ԱՄՆ-ի արևելյան ափերին վրա էր հասել դեկտեմբերի 27-ի գիշերը, ավելի ուշ շարժվել է դեպի հյուիս: Այն ուղեկցվել է ձնաբքով և հորդառատ անձրևներով: Քամու արագությունը տեղ-տեղ հասել է մինչև 36 մետր/վայրկյան: Հարավային նահանգներում գրանցվել է 34 մրրիկ: Շատ շրջաններում նկատվում են խնդիրներ փոխադրամիջոցների հետ:
Դեկտեմբերի 27-ին փոթորիկն արդեն լքել էր Փենսիլվանիան, Նյու Ջերսին և Մասաչուսեթսը, սակայն ձնաբուքը շարունակվում էր Նյու Յորքում: Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ փոթորկաբեր քամի և ձնաբուք է սպասվում նաև Կանադայում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)