Եգիպտոսի նախկին նախագահը բանտից տեղափոխվել է հոսպիտալ
Մերձավոր Արևելք
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը Թորայի բանտից, ուր նա ցմահ ազատազրկման էր դատապարտվել, տեղափոխվել է Կահիրեի Մաադի շրջանի ռազմական հոսպիտալ. հինգշաբթի երեկոյան հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Մի քանի ժամ առաջ Եգիպտոսի գլխավոր դատախազը համաձայնություն է տվել Մուբարաքի տեղափոխությանը՝ հոսպիտալում հետագա բուժումը շարունակելու համար այն բանից հետո, երբ նրան ցույց են տվել նախկին նախագահի առողջական վիճակի մասին հատուկ բժշկական հանձնաժողովի կազմած բժշկական եզրակացության մասին զեկույցը:
Նախկին նախագահը տեղափոխվել է հոսպիտալ շտապ օգնության մեքենայով մի քանի ոստիկանական մեքենայի ուղեկցությամբ:
Մուբարաքի առողջությունը վատացել էր այն բանից հետո, երբ նա լոգարանում սայթաքել և վայր էր ընկել՝ վնասվածնքեր ստանալով գլխին և կողերին:
Անցյալ շաբաթ Մուբարաքին արդեն մեկ անգամ տեղափոխել էին Մաադիի հոսպիտալ, ուր նա մի քանի ժամ էր մնացել և բուժզննում անցնելուց հետո անմիջապես վերադարձել բանտ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ